National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.09.2021
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են արհմիության ներկայացուցիչների հետ
1 / 7

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանի եւ ՀՀ վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանի հետ: Հանդիպման նպատակը արհեստակցական միությունների գործունեության ոլորտում ծառացած խնդիրների քննարկումն էր եւ դրանց հնարավոր լուծման առաջարկների ներկայացումը:

2000 թվականի դեկտեմբերին է ընդունվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքը, որով սահմանվում է արհեստակցական միությունների հիմնադրման կարգը, նրանց գործունեության սկզբունքներն ու լիազորությունների շրջանակը, սակայն, ինչպես ընդգծեց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, արհմիությունները չունեն բավարար իրավական գործիքակազմ՝ իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնեու համար:

Միաժամանակ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է արհեստակցական կազմակերպությունների դերի ու նշանակության  բարձրացման,  ինչպես նաեւ հզորացման անհրաժեշտության մասին՝ որպես աշխատողների ներկայացուցչական եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ ոչ պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ:

Արհմիություններին անդամակցելու հիմքում կարեւոր նախապայման է վերջիններիս նկատմամբ վստահությունը, որը ենթադրում է գործունեության թափանցիկություն եւ հաշվետվողականություն, ինչպես նաեւ աշխատողի խախտված իրավունքի պաշտպանության անմիջական հայցում դատարանում: «Բարեփոխված օրենսդրություն եւ հզորացված գործիքակազմ պետք է ունենան մերօրյա արհմիությունները»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Ոլորտի ներկայացուցիչները խոսել են համակարգի խնդիրներից, կարեւորել են նաեւ միջազգային համագործակցությունը: Բանախոսները փաստել են, որ արհմիությունները չպետք է քաղաքականացվեն, այլ պետք է ծառայեն իրենց հիմնական նպատակին՝ աշխատողների շահերի պաշտպանությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am